Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Հայաստանում ՌԴ դեսպանատունն արթնացավ քնից

    Հայաստանում ՌԴ դեսպանատունն արթնացավ քնից

    12.11.2015| 20:30
    Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ընթացքում տարածքային զիջումների հարց չի քննարկել: Այդ թեման ասպարեզ էին բերել ռուսական լրատվամիջոցները:
  • Պուտինը նոյեմբերին կարող է մեկնել Թեհրան

    Պուտինը նոյեմբերին կարող է մեկնել Թեհրան

    12.11.2015| 20:29
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է մեկնել Իրան: Մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ նոյեմբերի 23-ին Թեհրանում անցկացվելու է Գազ արտահանող երկրների ֆորումը. «Ռուսաստանի նախագահն ունի ֆորումին մասնակցելու հրավեր»։
  • Եթե Իրանը օգնության չգար, ԴԱԻՇ-ը կգրավեր Բաղդադը

    Եթե Իրանը օգնության չգար, ԴԱԻՇ-ը կգրավեր Բաղդադը

    12.11.2015| 20:28
    Corriere della Sera-ին հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը։
  • ՀՕՊ համակարգի ստեղծման նոր փաստաթուղթը անվտանգության հավելյալ երաշխիք կտա

    ՀՕՊ համակարգի ստեղծման նոր փաստաթուղթը անվտանգության հավելյալ երաշխիք կտա

    12.11.2015| 20:27
    ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծել Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում: Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ:
  • Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից

    Արիֆ Յունուսը դուրս եկավ բանտից

    12.11.2015| 20:23
    Բաքվի վերաքննիչ դատարանը Արիֆ Յունուսի նկատմամբ խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով, իրավապաշտպանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից՝ հայտնում է Haqqin.az ինտերնետային պարբերականը:
  • Իրանը և Ֆրանսիան կվերսկսեն առևտրային համագործակցությունը

    Իրանը և Ֆրանսիան կվերսկսեն առևտրային համագործակցությունը

    12.11.2015| 20:22
    Իրանը մտադիր է վերսկսել առևտրային համագործակցությունը Ֆրանսիայի հետ՝ մեքենաշինության, գյուղատնտեսության և ավիացիայի բնագավառներում՝ արևմտյան լրատվամիջոցներին ասել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ավելացնելով՝ համաձայնագրերը կստորագրվեն հաջորդ շաբաթ փարիզյան այցի ընթացքում:
  • Մոսկվան Դամասկոսին առաջարկում է Սահմանադրություն փոխել

    Մոսկվան Դամասկոսին առաջարկում է Սահմանադրություն փոխել

    12.11.2015| 20:21
    Սիրիական ճգնաժամը լուծելու համար Ռուսաստանը կոչ է անում նոր Սահմանադրություն նախագծել, որը Սիրիայում քվեարկության դնելուց հետո հնարավոր կլինի վաղաժամ նախագահական ընտրություններ կազմակերպել:
  • ԱՄՀ-ը Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրով ևս 16,3 մլն դոլար է տրամադրում

    ԱՄՀ-ը Հայաստանին «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրով ևս 16,3 մլն դոլար է տրամադրում

    12.11.2015| 20:19
    114,1 միլիոն դոլարի եռամյա ծրագրի շրջանակում հատկացումները կհասնեն 48,9 միլիոնի:
  • Մինսկի խմբի միջնորդները անհանգստացած են ծանր զենքերի կիրառման վտանգից

    Մինսկի խմբի միջնորդները անհանգստացած են ծանր զենքերի կիրառման վտանգից

    12.11.2015| 20:18
    ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում քաղաքացիական բնակչության դեմ ծանր զինատեսակների կիրառման վտանգից:
  • ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը

    ՀԺԱՄ կուսակցության հայտարարությունը

    12.11.2015| 17:13
    ՀԺԱՄ կուսակցությունը, հաշվի առնելով երկրի և հասարակության առջև ծառացած խնդիրները, սեփական ակտիվի պահանջներն ու հնարավորությունները, վերլուծելով գոյություն ունեցող քաղաքական, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, ինչպես նաև բարոյահոգեբանական խնդիրների լուծումների շուրջ քաղաքական դաշտում առկա անարդյունավետ մոտեցումները, հայտարարում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին: